Պետական մտածելակերպից զուրկ և զուտ անձնական և նեղ խմբային շահերով առաջանորդվող մեր իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որքան կռահում եմ , վերջապես հասկացան, թե ինչ խնդիրներ է ստեղծել մեր երկրի համար կորոնավիրուսը և դրա ահագնացող տարածումը...
Վերջին տվյալների համաձայն հիվանդների թիվը 20-ն է...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ և առաջինն է այս իշխանավորներից, որ բարձրաձայնում է, որ " կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն"։
Ինչպես կասեր այս դեպքում "դասականը"՝ "Իյա, իրո՞ք"...
Այս պարագայում չի կարելի առաջնորդվել՝ "Լավ է ուշ, քան երբեք" արտահայտությամբ, քանի որ իշխանությունների խայտառակ և անլուրջ պահվածքը, երբ Հայաստանում գրանցվեց առաջին վիրուսակիրը խնդրին տեղյակ մասնագետների մոտ կասկած չէր հարուցում, որ շատ կարճ ժամանակ անց մենք ավելի մեծ խնդիրներ ենք ունենալու...
Հիշեցնեմ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 27-ին հայտարարեց. "Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա"... Չեմ ուզում հավատալ, որ նա տգետ է...Համոզված եմ, որ Թորոսյանը դա ասել էր թիմային շահերից դուրս գալով՝ "այո"-ի քարոզը շարունակելու նպատակով...
Իսկ մարտի 1-ին վարչապետ Փաշինյանն իր հերթական ուղիղ եթերի ժամանակ իրեն բնորոշ ոճով հայտարարեց."Կորոնավիրուսը ում շունն ա..."՝ փորձելով կրկին հասարակությկանը համոզել և կեղծել իրականությունը, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է...
Փաշինյանի "ջայլամային" քաղաքականությունը որոշ ժամանակ անց ցույց տվեց, որ "անհայտ" տիրոջ կորոնավիրուսն այն շունն է, որը ստիպեց "դուխով" Փաշինյանին լքել Երևանը և պատսպարվել Սևանում...
Հ.Գ. Ժամանակն է սթափվել և կոնկրետ քայլերի դիմել...
Ի դեպ, շատ զզվելի է, երբ համացանցում իշխանական սպասարկուները և երկրպագուները փորձում են այս ամենում միայն մեղադրել էջմիածինցի կնոջը՝ դրանով քողարկելով, որ ի սկզբանե իշխանությունները շատ անլուրջ և մատների արանքով են վերաբերվել կորոնավիրուսի տարածման և դրա կանխարգելման խնդրին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել