Tert.am Life-ը գրում է.

Հայաստանում արդեն հաստատվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք, 88 անձ մեկուսացված է: Ուսումնական հաստատությունները չեն աշխատի մինչև մարտի 23-ը: Tert.am Life-ը հայտնի մայրիկների հետ զրուցել է, թե ինչպես են պաշտպանվում կորոնավիրուսից:

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը բավականին վախենում է վարակից, ավելին, մինչև ուսումնական հաստատությունների փակվելը նա արդեն երեխաներին տանն էր պահում: Այս ամիս դուրս էին եկել նաև բոլոր խմբակներից:

«Բավականին սահմանափակել եմ երեխաների շփումները: Նույնիսկ մեր դայակին մեքենայով ենք տանում-բերում: Պատրաստվում ենք մի քանի օրից մեկնել ծով, որպեսզի բարձրացնենք երեխաների իմունիտետը: Այս ընթացքում շատ ենք զբոսնում մաքուր օդին, վիտամիններ ենք խմում, ախտահանում եմ բոլոր իրերը: Ես ու Լուսինեն առաջին հերթին երեխաների և մեր մայրիկի համար ենք անհանգստանում, քանի որ մեծահասակներն ավելի խոցելի են»,- ասաց Իրինան: Նա նկատեց, որ այս ամենն իր դրական կողմն էլ ունի՝ բոլոր գործերը հետաձգել են ու երեխաների հետ շատ ժամանակ են անցկացնում, զրույցի պահին էլ պատշգամբում ճաշում էին փոքրիկների հետ:

Նախորդ ամիս նա և քույրն Իտալիայում էին: Իրինան հայտնեց, որ այն ժամանակ վիրուսը մեծ տարածում չուներ Իտալիայում, ամեն դեպքում, վերադարձից հետո հանձնել է անհրաժեշտ բոլոր անալիզները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել