Նիկոլ Փաշինյանը խնդիր է տեսնում Էջմիածնի հայտնի նշանադրության հետ կապված, խնդիր է դրել՝ պարզեն մասնակիցների եւ նրանց շփման ամբողջական շրջանակը, իսկ խնդիր չի դրել պարզել տիկին Աննայի հետ շփվողների ամբողջական շրջանակը պարզել։ Տիկին Աննան երեք օր է, ինչ եկել է Բրազիլիայից, տեսել ենք նկարները, թե ոնց էր ողջագուրվում Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ, երեկ էլ հայտարարվեց, որ Բրազիլիայի նախագահը մեկուսացվել է, կորոնավիրուսով վարակված է, իսկ նրա ընտանիքը խիստ ռիսկային գոտում է գտնվում, եւ հավանաբար, Բրազիլիայի առաջին տիկինը նույնպես վարակակիր է։
Շատ հավանական է՝ Նիկոլ Փաշինյանն էլ է հավանական վարակված։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Երեկ տեսանք, թե ինչպես էին տիկին Աննան եւ Փաշինյանը Արենիում երեխաներին գրկում պաչում։
Հիմա ի՞նչ եք ակնկալում հասարակ քաղաքացիներից, եթե ՀՀ վարչապետի կինն անգամ խախտում է անվտանգության կանոնները եւ մինչև հիմա մեկսուսացված չէ։
Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարարություն, ինչո՞ւ չեք զբաղվում տիկին Աննայի մեկուսացմամբ։
Պահանջում եմ բոլոր հավանական վարակակիրներին մեկուսացնել, ոչ ոք վերին արտի ցորենը չէ։