Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է գրեթե 500-ով՝ մոտենալով 2.3 հազարի, զոհերի թիվը աճել է մեկուկես անգամ՝ մինչև 48, հայտնում է առողջապահության նախարար Օլիվյե Վերանը:
«Այսօրվա դրությամբ Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 2.281 դեպք, ինչը գրեթե 500-ով ավելին է, քան երեկ»,- ասել է Վերանը ճեպազրույցի ժամանակ:
Նա հայտարարել է, որ վիրուսից արդեն մահացել է 48 մարդ: «Վերակենդանացման բաժանմունքներում կա 105 մարդ»,- հավելել է նախարարը:
Մեկ օր առաջ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վիրուսով վարակվել է 1.784 մարդ, մահացել է 33 մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



