Նորվեգիայի տարածքում կա մի պողոտա, որի երկարությունը 36 կմ է և որը բաղկացած է 8 կամրջից։ Կամուրջներն իրար են միացնում Ատլանտյան օվկիանոսի առանձին տեղակայված կղզիները։ Ճանապարհն առանձնահատուկ է, ինչի համար էլ արժանացել է «Նորվեգիայի դարի կառույց 2005» մրցանակին։ Բազմաթիվ զբոսաշրջիկների համար դրա վրա կառուցված են ավտոկայանատեղիների, որտեղից ամբողջությամբ տեսանելի է Ատլանտյան օվկիանոսն ու կղզիները, իսկ եթե հաջողությունը ժպտա՝ հնարավոր կլինի տեսնել նաև կետերի։

Ութ կամուրջներից մեկը՝ Ստորսեզանդեթյանը, ունի 260 մ երկարություն։ Այն Ատլանտյան ճանապարհի ամենաերկար և բարձր կամուրջն է։ Միացնում է Ավերյոյ կղզին մայրցամաքին և ծովի մակարդակից ունի 23 մ բարձրություն։ Ըստ նախագծի՝ կամուրջը պետք է խիստ հորիզոնական տեսք ունենար, սակայն նման կերպ կփակվեր ծովային նավերի ճանապարհը։ Այդ պատճառով էլ ճարտարապետները որոշեցին նման հետաքրքիր տեսք տալ կամրջին։ 

Կամրջի վրայով անցնելիս շատ մարդկանց մոտ գլխապտույտ է առաջանում, քանի որ այն նման է ամերիկյան ոլորաններ կարուսելին։ Հենց այս պատճառով էլ կամուրջն անվանում են «Հարբած կամուրջ»։ 

Հետաքրքրական է այն, որ կամրջի վրա տարբեր անկյուններից նայելիս տարբեր տեսարաններ կտեսնեք։ Մի դիտանկյունից տպավորություն է ստեղծվում, որ կամուրջի շինարարությունն անավարտ է։ 

Պողոտայի կառուցումը նախատեսված էր 1970 թ. կատարել, սակայն աշխատանքները սկսվեցին միայն 13 տարի անց։ Շինարարների աշխատանքային պայմանները ծայրահեղ էին, քանի որ Նորվեգիան հայտնի է իր դաժան կլիմայով։ 6 տարի կառուցման ընթացքում կամուրջը 12 անգամ ավիրվել է ուժգին փոթորիկների և այլ բնական աղետների պատճառով։ 

Ճանապարհը բացվեց 1989 թ. և տասը տարի շարունակ վճարովի մնաց։ Այնուհետև այն ազատվեց և անվճար դարձավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել