Անմոռանալի հայացք, տարակուսող ժպիտ, ձիգ կրծքավանդակ և տպավորիչ ձայն... Միշել Մերսիեր (Անժելիկա Մարքիզ)՝ հրեշտակ, ով գերեց բոլոր տղամարդկանց, իսկ կանանց մեջ նախանձ ու հիացմունք առաջացրեց:

Բոլոր կանայք ձգտում էին նրան նմանվել, լինել անկախ, ուժեղ ու թույլ միաժամանակ: 

Գեղեցկությունը դեռ ոչինչ է

Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ ուղղակի ապշած էին նրա բնական գեղեցկությամբ: Ինքը՝ Միշելը, հաճախ ասում էր, որ գեղեցկությունն այն է, ինչ ներսում է, եթե ոչ մեկին չարիք չեք ցանկանում, կարող եք ավելի երկար մնալ երիտասարդ:Image result for michele mercier

Տղամարդիկ չարիք են 

Անժելիկային ցանկանում էին սուլթաններն ու գողերը, ոստիկաններն ու թագավորները: Բոլորը գլուխները կորցնում էին կնոջ մի հայացքից, սակայն կյանքում Միշելի գեղեցկությունն անձնական երջանկություն չբերեց:

«Ես տղամարդկանց հետ շատ պարզ էի և շատ էի հավատում նրանց: Ամեն անգամ, երբ ես ուզում էի հավատալ նրանց, կարծես առաջին անգամն էր»,- իր թուլության մասին խոստովանում է մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը:

Image result for michele mercier sexy

Կինը ռոմանտիկ արարած է

Բայց, չնայած դրան, շարունակում էր սիրահարվել: Միշելը միշտ շրջապատված է եղել երկրպագուներով: «Մարդիկ սիրավեպի կարիք ունեն»,- ասում է նա: Հավանաբար դա է պատճառը, որ Անժելիկան 4 անգամ ամուսնացած է եղել:

Image result for michele mercier sexy

Բայց հարաբերություններից ոչ մեկը նրան երջանկություն չբերեց․ «Այն մարդիկ, ովքեր ինձ սիրում էին, ամեն ինչ վերցնում էին՝ փողից մինչև սեր: Նրանք ինձ ոչինչ չեն թողել: Ես աշխատել եմ առավոտից գիշեր, նկարահանվել եմ անապատի ավազների մեջ, սառցե ջրի մեջ: Նրանք դավաճանեցին ինձ: Մի անգամ գտա սիրային նամակագրություն և անմիջապես հեռացա: Ֆրանսիացիներն ասում են՝ ավելի լավ է մենակ լինել, քան վատ հարաբերությանը դիմանալ»: Եվ Միշելը կրկին սկսեց փնտրել լավագույնին:

Անկախ ամեն ինչից՝ երջանիկ է

Փոքրիկ ֆրանսիացի կինը, ում հասակն ընդամենը 167 սանտիմետր էր, իր գեղեցկությամբ և տաղանդավոր խաղով փառաբանվեց Ֆրանսիայում և դրա սահմաններից շատ հեռու, ինչի համար նրան շնորհվեց արվեստի և գրականության շքանշան:

Դերասանուհին մի հարցազրույցի ժամանակ ժպտալով ասաց. «Ցավոք, ճակատագիրը չի կարող փոխվել: Այսօր դուք դեռ պետք է առաջ գնաք՝ ապրելով այն, ինչ ձեզ է տրվել ճակատագրով, հույսով, ծիծաղել և սիրել, սիրել, սիրել…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել