Երբ Ադրբեջանն իրավիճակը միտումնավոր սրում ա Նախիջևանի ու Տավուշի ուղղությամբ, նույնիսկ թեմայից հեռու մարդուն հասկանալի ա դառնում Մամեդյարովի քմծիծաղը Մյունխենում, երբ Փաշինյանը խոսում էր Դուշանբեյի պայմանավորվածությունների ու օպերատիվ կապի մասին։ Էդ «զատո առաջնագծում հանգիստ ա» միֆը թերևս թարգեք, մեզ կոնկրետ բան են լսացնում Ադրբեջանից, շատ կոնկրետ՝ իրանք էլ կոնստրուկտիվ կողմ չեն խաղալու առանց պրակտիկ շոշափելի օգուտի։ Ու էն, որ լենտայումս կա լիքը տեղեկատվական աղբ, բայց չկա Նախիջևանի ուղղությամբ մեր բանակի կորուստը, ինձ անհանգստացնում ա։ Ի դեպ, ադրբեջանցիք զորավարժություն են անում էնտեղ հիմա։ Ու որ ԱԳՆ-ն արդեն բարձրաձայն խոսում ա էն, ինչ մենք ասում ենք շուրջ երկու տարի, էլ ավելի անհանգստացնող ա։ Էդ նշանակում ա, որ իրավիճակը շատ ավելի բարդ ա, քան ձեզ կարա թվա։ Բոլորը խառն են ներքաղաքական պրոցեսներով, ու զրո ուշադրություն՝ ինչ ա կատարվում ադրբեջանական ուղղությամբ։ Իսկ ադրբեջանական ուղղությամբ կան 30-դոլարանոց նավթ, ընդդիմության ցույցեր ու հակահայկական ագրեսիվ հռետորաբանության աճ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: