Խեցգետիններ

Երրորդ հորիզոնականում երազկոտ Խեցգետիններն են։ Նրանք կնոջը հասնում են իրենց համառության և հոգատարության շնորհիվ։ Սկզբնական շրջանում հաճախ են հրավիրում ռեստորան, միայն թե այդքան էլ չեն շտապում գումար ծախսել։ Նա սկսում է արդարանալ, որ դրամապանակը մոռացել է տանը, կամ թղթադրամը շատ մեծ է, կամ ուղղակի բանկային քարտը սառեցվել է։ Անհարմար դրությունից դուրս գալու համար զուգընկերուհին վճարում է ամբողջ հաշիվը և չի էլ մտածում, որ իրեն ձրիակեր է բաժին ընկել։ Որոշ ժամանակ անց կինը հասկանում է, որ գողացել են ոչ միայն իր սիրտը, այլ նաև գումարը։

Երկվորյակներ

Երկրորդ հորիզոնականում են գտնվում քամելեոն Երկվորյակները։ Հարմարավետության ձգտումը տղամարդկանց դրդում է անհավասար ամուսնության։ Սակայն այս անհավասարությունը նրանց չի վախեցնում. նրանք հանուն հարմարավետ կյանքի պատրաստ են դիմանալ ամեն ինչի։ Ոչ թե կյանք է, այլ հեքիաթ։ Միայն թե ընտրյալի հագեցած կյանքը և ցանկությունները շուտով հոգնեցնում են։ Նոր տպավորությունների ետևից ընկնելիս նրանք մոռանում են բոլոր խոստումների մասին և սկսում են փնտրել վճարունակ նոր զուգընկերուհու։

Ջրհոսներ

Առաջին հորիզոնականում են գտնվում Ջրհոսները։ Նրանք բազում սրտեր են կոտրել։ Կարողանում են հոգ տանել և թոզ փչել աչքերին։ Թանկագին նվերներն ապառիկ են գնում, որի համար ավելի ուշ վճարում են կանայք։ Նրանք այդ մասին, իհարկե, չեն էլ գուշակում։ Որպես կանոն, Ջրհոսները պատահական աշխատանքների շնորհիվ կարողանում են հմտորեն թաքցնել իրենց գումարային խնդիրները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել