Իրեն վրացի ռազմական փորձագետ համարող Մերաբ Սուրգուլաձեն կրկին փայլել է հակահայ հարցազրույցով: Այս «փորձագետը» համարվում է ադրբեջանական քարոզչամեքենայի ոչ թանկ հաճախորդ:

Ըստ այս «փորձագետի»՝ Վրաստանը պետք է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ստեղծի միասնական շտաբ, քանի որ տարածաշրջանում մշտապես գտնվում են արտաքին վտանգի տակ, իսկ հետո շեշտում, որ Վրաստանի վտանգը գալիս է մի կողմից հյուսիսից, մյուս կողմից՝ հարավից... Ենթադրում եմ, որ հյուսիս ասելով Ռուսաստանին նկատի ունի, իսկ հարավ ասելով` Հայաստանին: Այնուհետև այս խելքի տոպրակը Հայաստանի մասին ասում է. «Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ոչինչ: Պարզապես կանգնած է մեր երկների և մեր պրոյեկտների միջև»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել