Սովետական միության փլուզումը մեկնարկեց այն պահից սկսած, երբ ԱՄՆ-ի ուղիղ միջամտությամբ Սաուդյան Արաբիան սկսեց ավելի շատ նավթ վաճառելով համաշխարհային շուկայում դրա գինը հասցնել նվազագույնի, իսկ մինչ այդ հաշվող ու հեռատես ամերիկացիները հասցրել էին ՍՍՀՄ-ին նստեցնել նավթի ասեղի վրա ու միլիարդավոր եկամուտներ ապահովել աշխարհի երկրորդ բևեռը հանդիսացող երկրին: Հիմա նույն վիճակն է, բայց Ռուսաստանը նախկինի փորձը ունի, և կարծում եմ` դուրս կգա ստեղծված իրավիճակից, սակայն դա կանի մեծ կորուստների գնով, իսկ այդպիսիք արդեն նշմարվում են:
Մեզ պետք է հետաքրքրի Ադրբեջանը, որտեղ պետբյուջեն պլանավորված է նավթի գինը 55 դոլարով մեկ բարելի դիմաց, իսկ այն արդեն այդ արժեքից ցածր է: Ադրբեջանը տնտեսական լուրջ խնդիրներ կարող է ունենալ, եթե գները շարունակեն անկում ապրել, ու դա տևի մի քանի ամիս: Մեզ մնում է ավելի ուշադիր լինել նրանց տեղաշարժերին, քանի որ սոցիալական հուզումների դեմն առնելու համար Ալիևը կարող է գնալ արտաքին թշնամու կերպարը նոր թափով բորբոքելու ճանապարհով: