Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում: Տեղաշարժի լուրջ սահմանափակումներ են դեռեւս մտցվել միայն Չինաստանի մի քանի քաղաքներում, առաջին հերթին՝ Ուհանում, որը վարակի էպիկենտրոն է համարվում: Որոշ մասնագետներ կարծում են, որ ավելորդ չի լինի կարանտինի դեպքում մթերքների պաշար ունենալ:
Ի՞նչ պետք է ունենալ տանը առանց խնդիրների համաճարակը վերապրելու համար: Գերմանացի մասնագետները կիսվել են մի քանի օգտակար խորհուրդներով: Նրանց խոսքով՝ պետք է ունենալ հետեւյալը.
- Մսի եւ ձկան պահածոներ,
- Ձու,
- Ձավար,
- Մակարոնեղեն,
- Ընկուզեղեն,
- Չորամրգեր,
- Բուսական յուղ,
- 20 լիտր մաքուր խմելու ջուր։
Պետք է հիշել նաեւ դեղորայքի մասին: Առաջին հերթին խորհուրդ է տրվում ունենալ վարակազերծող միջոցներ, ցավազրկող եւ ջերմիջեցնող դեղամիջոցներ, սպազմոլիտիկներ, ստամոքսի խանգարման դեմ դեղեր: Ավելորդ չի լինի նաեւ ունենալ դեղեր, որոնք օգտագործում են քրոնիկ հիվանդություններ ունեցող ընտանիքի անդամները: