Երեկ տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել: Ուշագրավ է, որ այցը կապված չէր եվրոպական որևէ միջոցառման մասնակցության հետ, չուներ բանակցությունների որևէ արդյունք տեղում ամրագրելու կամ նոր կարևոր փուլի մասին միասին բարձրաձայնելու նպատակ: Այցի նպատակը մեկն էր՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն:

Եվրոպական գործընկերները վերջին շրջանում սկսեցին մտահոգություններ արտահայտել Սահմանադրական դատարանի դեմ իրականացվող գործողությունների հետ կապված, ինչին հետևեցին եվրոպական երկրների դեսպանների հետ հանդիպումները տարբեր մակարդակներով: Այժմ՝ արդեն հանրաքվեի նախօրեին, վարչապետը մեկնեց Բրյուսել՝ համոզվելու, որ ԵՄ-ից բացասական արձագանքներ չեն հնչի հանրաքվեից հետո: Դրանով էլ բացատրվում է բոլոր մամլո հաղորդագրություններում ընդգծվող պարբերությունը՝ «Երոպական միությունը շարունակելու է ակտիվորեն համագործակցել և աջակցել մեր երկրին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար»:

Փաստացի, ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական օրակարգն այսօր ունի միայն մեկ հարց՝ ՍԴ-ին մերժելը: Ստացվում է՝ Եվրոպայի հետ չունենք քննարկելու ավելի կարևոր հարցեր: Իսկ թե ինչ գին կվճարի Հայաստանն այս հարցում ԵՄ-ի դրական արձագանքի համար, պարզ կդառնա շատ ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել