Այսօր Ֆեյսբուքյան օգտատեր՝ ոմն Հովհանես Եսայան, իմ անվան հետ կապված իրականությանը չհամապատասխանող մի նյութ էր տարածել «Սերժ Սարգսյանը «վրաերթի» ենթարկեց Շմայսին» վերտառությամբ, որը համեմված էր վիրավորական արտահայտություններով: Նյութը տեղ էր գտել նաև որոշ լրատվական կայքերում:

Պարզաբանեմ, որ նկարագրած դեպքը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինձ պարզ է նաև, թե ովքեր են այս կարգի նյութերի պատվիրատուները և ինչ ճղճիմ նպատակ են հետապնդում: Այս լարված ու պայթյունավտանգ իրավիճակում միայն ադրբեջացու կաթ կերածները կփորձեն սեպ խրել ղարբաղյան պատերաղմի մարիտիկի ու ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի միջև: Հայտարարում եմ, որ նրանց երազանքները չեն իրականանալու, ու ես ամուր կանգնած եմ Սերժ Սարգսյանի կողքին, իսկ այսուհետ ավելի լարված պայմանների սպասումով պայմանավորված՝ կանգելու եմ նրա կողքին մինչև արյանս վերջին կաթիլը: Իսկ այն որակումները, որոնք այդ խեղճուկրակը հնչեցրել է իմ հասցեին, ես չեմ կարող իջնել նրա մակարդակին ու այդ կարգի պատասխան տալ: Իսկ եթե նման կերպ կփորձեն շարունակել՝ խաղալ իմ պատվի հետ, ապա պատասխան տալու ձևերն ու մեթոդները թողնում եմ իմ հայեցողությանը:

Ինձ հետ կապվելը երբեք դժար չի եղել, որպեսզի պարզեին որևէ դեպքի իմ մասնակցության մասին, ու եթե դա չեն արել և դիմել են նման ստոր քայլի, ուրեմն արժանի են համարժեք պատասխանի:

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել