ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և շնորհավորել մարտի 8-ի կապակցությամբ։
«Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս հրաշք տոնի՝ Մարտի 8-ի առիթով։
Թող որ Աստված Ձեզ միշտ պարգեւի անսահման սեր, ժպիտ եւ խաղաղություն։
Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել, հայրական սիրտս աննկարագրելի բերկրանք է ապրել։ Առաջին անգամ իմ սրտի կանանց՝ մորս ու կնոջս հետ միասին շնորհավորում եմ նաեւ իմ չքնաղ Մարիաին։ Տոնդ շնորհավոր բալես։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8!!!».

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



