Ես այն սերնդից եմ, որոնք ակամայից դարձան պատերազմի մասնակից, ովքեր մոռացած մանկական խաղերը ամեն վայրկյան մեծերից լավ լուրի էին սպասում, երբ ասում էին, որ մեկ տարածք ևս ազատագրվեց մենք ցատկոտում էինք ու ուրախանում, ապա խմբով վազում բակում տեղադրված զրուցարան կանգնում սեղանին որը հանդիսանում էր մեր բեմը ու գոռում 《Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռքն է ելնեմ սարի գագաթին թքեմ թուրքի ճակատին》սա էր մեր ամենաուրախ խաղը, ապա իջնում մեր պայմանական բեմից ու շարքով Գետաշեն երգը երգելով շրջում ողջ թաղամասում։Ես չէի էլ պատկերացնում, որ մի օր կհանդիպեմ այն հրամանատարին ում շնորհիվ ազատագրվել են տարածքներ և ում շնորհիվ մենք մեծացել ենք հայրենասեր ու ուժեղ ոգու տեր մարդիկ։ Մի քանի օր է ինչ գենարալ Վիտալի Բալասանյանի հետ շրջում եմ Արցախի գյուղերում, լսում նրա ելույթները որոնք ելույթներ չեն այլ ընդամենը հաղթած գեներալի մտահոգություն ու ահազանգ։ Գեներալը խրոխտ է, ուժեղ, բայց երբեմն այդ ուժեղ մարդը մանկանում է, մանկան պես ուրախանում երեխաների հետ որոնք վազում են դեպի իրեն ու սկսում արտասանել ու երգել իր համար, երբեմն արծվի հզորություն ունեցող գեներալը հիշելով իր զինվորներին հուզվում է, նրա աչքերում արցունք է երևում, իսկ երեկ նա արցախցիների մոտ երդում տվեց պահել ու պահպանել Արցախը։ Իմ գեներալ, իմ հերոս դուք երդվում եք պահպանել այն ինչ ձեռք եք բերել արյան գնով, այն ինչի համար ընկեր ու հարազատ եք կորցրել։ Իմ հերոս ես էլ երդումներ ունեմ։ Երդվում եմ չվաճառել ձեր ձեռք բերած հաղթանակը։ Այո իմ հերոս ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել