Երբեմն մեկ իրադարձությունը հիմնովին շրջում է մեր կյանքն ու փոխում աշխարհայացքը։
Այդպես է եղել նաև Սեմի Ջաբրաիլի հետ, որը վթարի արդյունքում զրկվել է ոտքից։
Աղջիկը ծնվել է Կովկասում, սակայն ինստիտուտն ավարտելուց հետո որոշել է Պետերբուրգ տեղափոխվել։
Իսկ նրա ամենամեծ երազանքն էր Միացյալ Նահանգներ տեղափոխվելը։
Ավտովթարից մի քանի ամիս առաջ նա ծրագիր էր գտել, որը ծածկելու էր իր ծախսերը և հետագայում հնարավորություն էր տալու ԱՄՆ քաղաքացիություն ստանալ։
«Նյու Յորքում ինձ արդեն սպասում էին, ես ցանկանում էի տիկնիկներ պատրաստելով զբաղվել, ունենալ իմ սեփական փոքրիկ արհեստանոցը»։
Վթարից մեկ տարի առաջ Սեմին կորցրել էր իր ամենամոտ ընկերոջը։ Նյարդային հողի վրա նրա մոտ անգամ սրտի կանգ էր գրանցվել։
Ընկերներն այդ պահին նրա կողքին էին եղել, հիվանդանոց էին տեղափոխել։ Սակայն Սեմին ասում է, որ կյանքի նկատմամբ իր վերաբերմունքի վրա այդ դեպքը որևէ կերպ չի ազդել։
Իսկ ահա թե ինչպես տեղի ունեցավ վթարը, որը նրա կյանքը բաժանեց «մինչևի» և «հետոյի»․ «Մի անգամ ընկերոջս հետ որոշեցինք Վիբորգի մոտակայքում գտնվող ճոպանուղիների քաղաք գնալ։ Ես շանս վերցրել էի հետս։ Անձրև էև գալիս և մութ էր, մառախուղ էր։ Ընկերս ղեկին էր և շատ արագ էինք սլանում։ Նա կորցրեց մեքենայի կառավարումը և մենք ամբողջ արագությամբ բախվեցինք սյանը։ Հիշում եմ, թե ինչպես մարմինս հետ շպրտվեց և ես կարողացա միայն ամուր գրկել շանս։ Մտածեցի, որ այս անգամ ողջ չեմ մնա։ Բայց միևնույն ժամանակ մի տեսակ հանգստություն էր իջել վրաս։ Ես անգամ կատակում էի, մինչ տեղ կհասներ շտապօգնության մեքենան, չնայած որ զգում էի, որ մարմնիս ոչ բոլոր մասերն են, այսպես ասած, միացված։ Ոտքս կտրվել էր, բացի այդ բազմաթիվ կոտրվածքներ ունեի, ներքին օրգանների վնասվածքներ և ուղեղի ցնցում։ Մի քանի վիրահատության ենթարկվեցի։ Վեց օր շարունակ դուրս չէի գալիս կոմայից։ Բայց ես ողջ մնացի։ Ինչպես նաև ընկերս, որի բախտը մի քիչ ավելի էր բերել, քան իմը»։
Սեմին խոստովանում է, որ իրեն օգնել են այդ վիճակից դուրս գալ հարազատներն ու ընկերները։
Վթարից մի քանի ամիս առաջ մի հետաքրքիր ծանոթություն էր տեղի ունեցել։ «Ես ծանոթացա բլոգեր Սերյոժայի հետ, նա վաղուց զրկված էր մեկ ոտքից, բայց դա չէր խանգարում նրան վայելել կյանքը։ Ես մոտեցա նրան և ասացի․ «Ես հիանում եմ քեզանով, ես չէի կարողանա հաղթահարել դա»։ Դրանից հետո նա առաջիններից մեկն էր, ով եկավ հիվանդանոցում ինձ տեսակցության և հիշեց իմ արած արտահայտությունը․ «Տեսնում ես, դու էլ հաղթահարեցիր»։
Կոմայից դուրս գալուց երկու շաբաթ անց Սեմին ընդունեց դաժան իրականությունը։ Նա որոշեց ոչ մի դեպքում չհանձնվել։
Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, աղջիկը պատմում է Ինստագրամում, որտեղ արդեն 166 հազար բաժանորդ ունի։
Ընտանիքի, ընկերների, ծանոթների և բաժանորդների օգնությամբ Սեմիին հաջողվել է գումար հավաքել երկար սպասված պրոթեզի համար։ Հիմա նա կրկին քայլել է սովորում։ Սեմին շատ է պատմում այն մասին, թե ինչ դժվարությունների է բախվում որպես հաշմանդամ Պիտերում։ Նա փորձում է օգնել նաև իր նմաններին, որոնք ապրում են նույն քաղաքում։