Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով ՝ Ռուսաստանի պատվիրակությունը կժամանի Անկարա՝ Իդլիբում համատեղ պարեկության հարցը քննարկելու համար։

«Մարտի 15-ից մենք կսկսենք Մ-4 մայրուղու համատեղ պարեկությունը: Մենք սկսել ենք աշխատել միջանցքի անվտանգության սկզբունքների վրա, որոնք կսահմանվեն մայրուղու ողջ երկայնքով: Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը կժամանի Անկարա», - ռուսական  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հաղորդել է Անադոլուն:

ՏԱՍՍ-ը դեռ մեկնաբանություններ չի ստացել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել