Նախորդ տարվա ամենաբարձր վարձատրված դերասանը Դուեյն Ջոնսոնն էր։ Նա աշխատել է ավելի քան 89.4 միլիոն դոլար։ Նրա եկամտի հիմնական աղբյուրը «Ֆուտբոլիստ» սերիալն է, որի յուրաքանչյուր մասը դերասանին բերում է 700 հազար դոլար եկամուտ։ Զարմանալի չէ, որ սերիալներում նկարահանվելն աստիճանաբար ավելի տարածված է դառնում դերասանների մոտ, իսկ նրանց հոնորարներն աճում են սերիալից սերիալ։
Միլի Բոբի Բրաուն, «Շատ տարօրինակ գործեր»
«Շատ տարօրինակ գործեր» սերիալում իր դերի համար նա ստացել է 350 հազար դոլար։ Չնայած որ նրա հոնորարը մնացած դերասանների հոնորարների հետ համեմատած ամենաքիչն է, պետք չէ մոռանալ, որ նա ընդամենը 15 տարեկան է։
Հենրի Կավիլ, «Վեդմակ»
Հենրի Կավիլը սերիալի գլխավոր դերի համար ստանում է 400 հազար դոլար՝ յուրաքանչյուր դրվագի համար։ Նկարահանումներին Կավիլը պատրաստվում է շատ երկար և մանրակրկիտ։ Սերիալում անթերի երևալու համար նա շատ է մարզվում, իսկ նկարահանումներից 2 օր առաջ դադարում է ջուր խմել։ «Վեդմակի» երկրորդ եթերաշրջանը ցուցադրվելու է 2021 թվականին։ Այն բաղկացած է լինելու 8 մասից։
Էլիզաբեթ Մոսս, «Սպասուհու պատմությունը»
«Սպասուհու պատմությունը» սերիալը միանգամից հայտնի դարձավ և գլխավոր դերակատարուհուն դարձրեց «Ոսկե գլոբուսի» դափնեկիր։ Դերասանուհին սերիալների այլ աստղերի շրջանում ամենաբարձր աշխատավարձերից մեկն է ստանում։ Նրա հոնորարն ամեն դրվագի համար կազմում է 1 միլիոն դոլար։
Նիկոլ Քիդման, «Մեծ փոքր սուտ»
Այս մինիսերիալը սկսել է ցուցադրվել 2017 թվականից, իսկ նրա երկրորդ եթերաշրջանը դուրս է եկել 2 տարի անց։ Սկզբում Նիկոլ Քիդմանի հոնորարը կազմում էր 350 հազար դոլար յուրաքանչյուր սերիալի համար։ Սակայն սերիալի հեղինակությունը մեծացավ, որի հետ նաև մեծացավ դերասանուհու աշխատավարձը։ Հիմա նկարահանման յուրաքանչյուր օրվա համար նա ստանում է 1 միլիոն դոլար։
Ջուլիա Ռոբերտս, «Վերադարձ տուն»
«Վերադարձ տուն» սերիալի ստեղծողները յուրաքանչյուր դրվագի համար Ջուլիա Ռոբերտսին վճարում են 650 հազար դոլար։ Դերասանուհին հոգեբանի դեր է խաղում։ Սերիալը շատ լավ է ընդունվել հեռուստադիտողների կողմից, այդ պատճառով ևս մեկ եթերաշրջան նկարահանելու որոշում է կայացվել։
Դևիդ Տենանտ, «Լավ նշան»
«Լավ նշան» սերիալը նկարահանվել է Թերի Պրատչետի և Նիլ Գեյմանի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերից մեկը մարմնավորում է շոտլանդացի դերասան Դևիդ Տենանտը։ Հայտնի է, որ մեկ սերիալի նկարահանման համար նրան վճարել են 250 հազար դոլար։