Հարց: Դա ճի՞շտ է, որ երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումն առավել անվտանգ է դարձնում սեռական հարաբերությունը:
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Դրանից սեռական հարաբերությունն առավել անվտանգ չի դառնում: Ընդհակառակը՝ միաժամանակ երկու պահպանակ օգտագործելիս շփումն ավելանում է, և դրա հետևանքով երկուսն էլ կարող են պատռվել: Հուսալի պաշտպանության համար բավարար է մեկ պահպանակը, եթե, իհարկե, օգտագործվում է սեռական հարաբերության սկզբից, և պահպանավում են դրա օգտագործման կանոնները: Պետք է նշել, որ պահպանակը կարող է պատռվել նաև այն դեպքերում, եթե հին է (անհրաժեշտ է միշտ ուշադրություն դարձնել պիտանելիության ժամկետին), եթե ջրային հիմքի վրա պատրաստված քսուքների փոխարեն օգտագործվում են ճարպային հիմքով կրեմներ կամ յուղեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել