Վարչապետի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետ մեկ այլ որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ավելի վաղ ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել