Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլև Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)։
Այն նույնպես չի վայելում ժողովրդի վստահությունը, և քանի դեռ ուշ չէ, պետք է հանրաքվեի քվեաթերթիկների մեջ ավելացնել նաև այն ցրելու և հեղափոխական կադրերով համալրելու հարցը, առավել ևս, որ ԳԱԱ-ի անդամների մի մասը Ազգային ակադեմիայում «իսկական անդամներ» և, այսպես կոչված, «թղթակից» (այսինքն` ոչ իսկական) անդամներ են։ Կամ կարելի է չթողնել, որ բանը հասնի հանրաքվեի, այլ շտապ ԳԱԱ գործուղել մեկ այլ Վահե Գրիգորյանի, ասենք` Նիկոլայ Բաղդասարյանին, և հանձնարարել կարճ ժամկետում ԳԱԱ-ն համալրել իմքայլականներից նրանցով, ովքեր քիչ թե շատ տառաճանաչ են, իսկ ոչ իսկական, այսինքն՝ թղթակից անդամներին ընդհանրապես ազատել, առանց այլ աշխատանքի ապահովման։
Հենց այդ ժամանակ կարելի է վստահ ասել, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակ է տարել։