Վերջերս շատ է քննարկվում Ռուսաստան թե Եվրոպա հարցը. Կարծիքները բազմազան են և բազմաբովանդակ...Մի մասը սառը գլխով պրո Եվրոպական դիրքորոշում ունեն, մյուսները պրո Ռուսական: Կան մարդիկ, որոնք ֆանատիկորեն գրանտներ կերած կոկորդ են պատռում` պաշտպանելով Ամերիկա և Եվրոպա, ու այլ սին արևմտյան արժեքներ: Կան նաև մարդիկ, ովքեր օճառն առած Ռուսաստանի ետևից են ընկած կամ Պուտին ձաձայի վախից են Ռուսաստանին պաշտպանում: Ցավոք համացանցում այդ արևմուտքի և Ռուսաստանի կողմնակից հայերն իրար են վիրավորում հանուն իրենց արտասահմանյան տերերի:
Եղբայրներ, ազատվեք ռուսական կամ արևմտյան ստրկամետ մտածելակերպից. Ես անձամբ հայամետ եմ և ոչ ռուսամետ կամ արևմտամետ: Առաջնայինը ազգիս շահն է: Շատ հեռու տեղ եմ ուղարկում երկուսին էլ: Ոչ արևմուտքի բութ ֆանատիկ եմ և ոչ ել Ռուսաստանի ստրկամետ ծառա. Եկեք նայենք այս հարցին սառը և ոչ էմոցիոնալ տեսակետից: Այսքան ժամանակ ոչ արևմուտքից ենք օգուտ տեսել և ոչ էլ Ռուսաստանից: Եկեք իրար կոկորդ չկրծենք, այլ լինենք միասնական` տեսնելու համար, թե որն է առավել շահավետ: Միջազգային հարաբերություններում չկան եղբայրական հարաբերություններ, դրանք սին հորնվածքներ են, այլ կան միայն համատեղ շահեր: Եթե ԵՎրոպան և Ամերիկան մեզ օգնեն, բայց պարտադրեն այլասերված բարքերին ազատություն տալ իր բոլոր դրսևորումներով, ուրեմն անիծած իրենց հերը: Եթե Ռուսաստանն առաջարկում է դաշնակցություն և միաևնույն ժամանակ զինում մեր թշնամուն` նախատելով մեզ, իրենց հերն էլ անիծած: Ոչ արևմուտքին, ոչ Ռուսաստանին. Թույլ չտանք մեզ հետ վերևից խոսել: Թող արևմուտքը չփորձի սովորոցնել Հայաստանին ինչպես ապրել, Այլ իր այլասերված բարքերին նայի, Ռուսաստանն էլ թող չփորձի մեզ նայել որպես ստրուկների` սեթևեթելով թշնամու հետ:
Եկեք գտնենք մեր շահը: Եվ մի խնդրանք.
Հայեր, եղեք միասնական, մեր տունը մենք պետք է կառուցենք: Մեր երակներում հոսում է մեկ արյուն...մեր կրծքերում բաբախում է մեկ սիրտ...



