Ermenihaber.am-ը գրում է․

Մինչ Մոսկվայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում են Սիրիայում տիրող իրավիճակը, թուրքական բանակը Իդլիբում նոր կորուստներ է կրում։

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է թուրք պայմանագրային զինծառայող Էնես Քայան։

Նշենք, որ փետրվարի 27-ին Իդլիբում 34 թուրք զինվորական էր զոհվել, ինչի պատճառով լավածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև որոշակիորեն մեծացել էր, քանի որ ՌԴ-ն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին, որոնց հետ բախման հետևանքով էլ Թուրքիան մարդկային կորուստներ էր ունեցել։

Միջադեպից  մեկ շաբաթ անց՝ մարտի 5-ին կազմակերպվել է առաջին բարձրաստիճան ռուս–թուրքական հանդիպումը։ Նախագահ Էրդողանը մեկնել է Մոսկվա՝ Սիրիայի հարցում Պուտինի հետ ընդհանուր համաձայնության գալու հույսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել