Flybe բրիտանական ավիաընկերությունը՝ Եվրոպայի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրողը, արտաքին կառավարման ներքո է անցել մարտի 5-ից` նրան 100 մլն ֆունտ վարկ հատկացնելու կառավարության հրաժարումից հետո: Flybe-ի բոլոր չվերթերը չեղարկված են: Պատճառների թվում ընկերությունը նշել է կորոնավիրուսը, որն առաջացրել է պահանջարկի անկում: Այդ մասին հայտնել է BBC News-ը:

Փոխադրողը մամուլի տեղեկագրում կոչ է արել արդեն տոմսեր գնած ուղեւորներին՝ չգնալ օդանավակայաններ: Ընկերությունն ունի 2 հազար աշխատակից, նրանք կարող են աշխատանքից զրկվել, նշում է BBC-ն:

Flybe-ի գլխավոր տնօրեն Մարկ Անդերսոնը նամակ է ուղարկել ենթականերին, որում բացատրել է, որ, չնայած բոլոր ջանքերին, մենեջմենթը չկարողացավ լուծում գտնել, որն ընկերությանը թույլ կտար փող գտնել աշխատանքը շարունակելու համար: Նա իրադրությունը համարել է անելանելի եւ ասել, թե շատ է ցավում, որ այդպես ստացվեց: Նա հիշեցրել է, որ ընկերությունը բրիտանական ավիացիայի հանգուցային խաղորդն էր 40 տարի, եւ այժմ երկիրը կորցրեց խոշորագույն ակտիվներից մեկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել