Հարգելի տիկին դեսպան,

Այսօր՝ մարտի 4-ին, ԱՄՆ-ում կայանալու է Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), որին ելույթ է ունենալու նաև ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը:

«ՎԵՏՕ» շարժումն իր տարակուսանքն ու վրդովմունքն է հայտնում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Կանացի խիզախության մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացրել է Լյուսի Քոչարյանի թեկնածությունը:

1. Լյուսի Քոչարյանը 2019 թվականի հուլիս ամսին #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակել է շուրջ 200 անանուն նամակներ, որոնք, ինչպես հետագայում պարզվեց և ՀՀ ոստիկանության կողմից պաշտոնապես հաստատվեց, կեղծ էին և իրականությանը չէին համապատասխանում: Տիկինն այնքան էր ոգևորվել համատարած սեռական բռնության տպավորություն ստեղծելու գործով, որ բացահայտ սուտ և կեղծիք էր հրապարակում, և ի վերջո Լյուսի Քոչարյանի արարքը հասարակության կողմից ընդունվեց որպես ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ:

2. Լյուսի Քոչարյանի հանրային առաջխաղացումն իրականացնում են Հայաստանում օլիգարխ Ջորջ Սորոսի գրասենյակի աշխատակիցները և շահառուները:

Այս մտահոգիչ փաստերը կուղարկվեն ԱՄՆ՝ Սպիտակ տուն և Պետական դեպարտամենտ: «ՎԵՏՕ» շարժումն առ այսօր ձեռնպահ է մնացել օլիգարխ Ջորջ Սորոսի և ԱՄՆ պետական քաղաքականության նույնացումից, սակայն եթե վերը շարադրված հարցերին սպառիչ պատասխաններ չտրվեն, և հանրային բացատրություն չներկայացվի մրցանակի թեկնածուի ընտրության չափորոշիչների առնչությամբ, ապա Լյուսի Քոչարյանի գործունեության թե՛ նախկին և թե՛ ապագա դրվագների համար պատասխանատվությունը կստանձնի ԱՄՆ դիվանագիտական ներկայացչությունը՝ որպես այդ անձին պարգևատրման ներկայացրած կառույց:

Շնորհակալություն

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել