Shamshyan.com-ը գրում է․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 5/10 հասցեի դիմաց Երևանի բնակիչ՝ 36-ամյա Մ. Հ-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 36 OC 721 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 35 CM 160 համարանիշի ավտոմեքենային։

Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 RD 916 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով Prado-ն կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում զննել են վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ վնասվածքներ չի ստացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել