Հասկանալի չէ ինչու՞ են որոշ հայերը կրկնում թուրքական պրոպագանդան՝ հայերը Թուրքիայից հողեր ենպահաջում: Նախ ոչ թե հայերը, այլ Հայաստանի Հանրապետությունը: Հետո ՀՀ ոչ թե Թուրիքա-ՅԻՑ հողեր է պահանջում, այլ պահանջում է, որ Թուրքիան դեօկուպացիայի ենթարկի Հայաստանի Հանրապետության տարածքները: Միթե, երբ Եվրոմիությունը Թուրքիայից պահանջում է զորքերը դուրս բերել հյուսիսային Կիպրոսից, ապա դա նշանակում է Եվրոմիությունը կամ Կիպրոսը ՛՛հողեր է պահանջում Թուրքիայից:՛՛ Իհարկե՝ ոչ: Նույնը Հայաստանի Հանրապետության պարագային: Տարբերությունն այն է, որ ՀՀ տարածքները Թուրքիան զավթել է 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին, իսկ Կիպրոսինը 1974թ. հուլիսին: Իրավական առումով որևէ տարբերություն չկա:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ara.papian.mv/posts/432461916852280
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել