Ֆրանսիայի Թրուա քաղաքում զինված տղամարդը պատանդ է վերցրել հղի կնոջ և հինգ երեխաների: Այս մասին հաղորդում է BFMTV-ն՝ ոստիկանությանը հղումով:

Հունվարին Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի բնակիչ Սուրեշ Բաթամը պատանդ էր վերցրել ավելի քան 20 երեխաների: Նրանք հրավիրված էին Բաթամի դստեր ծննդյան օրվա տոնակատարությանը: Երբ տեղի բնակիչները փորձել են բացել տան դուռը և օգնել անչափահասներին, Բաթամը կրակ է բացել նրանց վրա: Հետագայում տղամարդը սպանվել է հատուկ գործողության ընթացքում: Երեխաները չեն տուժել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել