Բարեկամներս
Այսօր առկայ հարցերի պայմաններում Սիրունեանների սիրուն երեւալու ճիգերին անդրադառնալն անտեղի է։ Փաստաբանն իր անտակտութիւններով չէ, որ գնայատւում է, այլ իր պաշտպանեալին բերած օգուտով։ Սա իր «խորհրդատուներով» սխալ, ինքնաջախջախիչ մարտաւարութիւն է ընտրել, որ բացի նրանից, որ Սեդրակեանին կվնասի, իր փաստաբանական ապագայի համար էլ շահեկան չի լինի։ Դատարանում «շոու» սարքելը արդարացուած է միայն քաղաքական գործերով, իսկ ահաբեկչականում՝ ինքնաոչնչացման տանող ուղեգիծ է։ Սրանք Սեդրանկեանին պաշտպանելու փոխարէն հանցագործութիւնը պարտակելու իրենց փորձերով ցոյց տուեցին, որ փրփուրներից են կախւում, որ նոյնն է՝ արդարանալու այլ՝ առարկայական կռուաններ չունեն․․․ Հանգիստ թողնենք սրանց՝ այս երրորդ կարգային միջնորդներին։ Առանց այն էլ ծանր վիճակում են․․․
Այս գիշեր երազումս կարողանում էի գրիչով գրել եւ շատ գեղեցիկ էի գրում։ Իրականում շատ է ձգձգւում ու մնում անորոշ։ Երեւի այդ պատճառով էլ ենթագիտակցութեանս է հասնում ու դառնում երազ թէ dreem եւ թէ wish իմաստներով․․․
Աղուան Յովսեփեանը վերջին ասուլիսիս նիւթը կարող էր իրաւական հարթութեան վրայ զարգացնել, շեշտելով հիմնական կարգախօսը՝«Միջազգայնօրէն ճանաչուած տարածքների 80 տոկոսի» բռնազաւթուած լինելու փաստը։ Պարզ «պահանջատիրականը» պարզունակ կարող է թուալ եւ նպաստաւոր լինել ընդդիմախօսների համար։
Ռուսաստանի ոչ դաշնակցային կեցուաքի մասին էլ նախորդ ասուլիսից յետոյ շատերն սկսեցին խօսել այդ հարցի մասին, բայց չմոլորուենք․ մի մասը անդրադառնում է խնդրին վերջում որպէս չարագործութեան փաստաբան յուահատեցնող մտքեր մատուցելու համար։
Այսօր Վրէժի ծննդեան օրն է։ Թող երջանիկ լինի․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել