Թուրքիայի մասնակցությունը Արցախյան հիմնահարցի կարգավարմանը կարծես շատ ավելի լուրջ է, քան մենք ենք պատկերացնում: Հիմա էլ ՀՀ ԱԳՆ խոսնակի մոտ է "լեզվի սայթաքում"...
Ինձ իրոք մի հարց է շատ հուզում` քանի որ կադրային դիվանագետները վստահաբար գիտեն ամեն մի արտասանած բառի արժեքը, որն է պատճառը, որ այսպիսի երկիմաստ նախադասություններ ասում:
ՀՀ ԱԳՆ խոսնակն ասել է. "...Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ»։
Հարց սիրելի ԱԳՆ-ին` իսկ եթե Թուրքիան մի որոշակի ժամանակով դադարեցնի "Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությունը" կամ "Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությունը", արդյո՞ք կկարողանա "ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ"...
Ցավոք, ինձ համար հարցը հռետարակամ է, իսկ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ...
Ի դեպ, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ամեն գնով...