Apple ընկերությունը պատրաստ է 310-ից մինչև 500 միլիոն դոլար վճարել որպես փոխհատուցում iPhone-ների հին մոդելների տերերին՝ դրանց աշխատանքի դանդաղեցման պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Համաձայնագրի պայմաններով, ընկերությունը պարտավորվում է մինչև 25 դոլար վճարել սմարթֆոնի հին մոդելների յուրաքանչյուր օգտատիրոջ։ Նշվում է, որ տվյալ որոշումը հավանության է արժանացել դատարանի կողմից։

Apple-ի դեմ հայց են ներկայացրել iPhone 6, 6 Plus, 6s Plus, 7, 7Plus 7 SE մոդելների տերերը․ նրանք սմարթֆոնների աշխատանքի վատթարացման մասին են հայտարարում ծրագրային ապահովման թարմացումից հետո։ Apple-ի տվյալներով, արտադրողականության վատթարացումը կապված է օգտագործման ինտենսիվության և սարքի ջերմաստիճանի փոփոխության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել