Պարզվեց՝ Գլենդելից բերած մեր «հարսն» այդքան էլ «կույս» չէր։ Հիշո՞ւմ եք, թե ինչ շռնդալից փիառ էին անում Գլենդելի նախկին «քաղաքապետին» Թավշյա հեղափոխության օրերին ու դրանից հետո, ինչպես էին համոզում, որ Սփյուռքի նախարարի պաշտոնը ստեղծված է հենց նրա հրամար, հետո համոզում, որ ինքն այնպիսի հանճարեղ կերպար է, որ մի հատ գործակալությունով կանի այն ամենը, ինչ անում էր սփյուռնախը ու մի բան էլ ավել։
Ու ի՞նչ ունենք հիմա։ Սփյուռքի հետ տարվող 0 աշխատանք։ Մենակ Գլենդելում միտինգ են արել էս ընթացքում, երբ Նիկոլն այնտեղ էր։ Չեղարկված բազմաթիվ ծրագրեր՝ գումարների տնտեսման ու անարդյունավետ ծախսը բացառելու պատրվակով։ Հիշո՞ւմ եք, թե մանրապճեղ Մխոն՝ նախկին սփյուռնախը, ինչպես էր «բռնացրել» «Արի տուն» ծրագրի օրապահիկների ծախսերը։ Նենց էր բռնացրել, որ սկի թվերը չգիտեր, բայց գիտեր, որ թանկ է։
Անցավ երկու տարի, ու պարզվեց, որ էս մեր նոր հպարտ գաստրալյորը բոլորին է տվել-անցել, այդ թվում՝ պարգևավճարների չափով։ Մարդու տղեն 7 ամսում 174000 դոլար պրեմիա է բաժանել իր 50 հոգանոց հիմնարկում, ըստ որում՝ այնպես չէ, որ գումարը հավասարաչափ է բաշխվել բոլոր աշխատակիցների միջև։ Այ հենց տենց. դու ոչ մի բան չես անում, իսկ ամսվա վերջում ոչ միայն ռոճիկ ես ստանում, այլև վերցնում ես 25000 դոլար, դրա մի փոքր մասը տալիս ես շարքային աշխատակիցներին, մի քիչ ավելի մեծ մասը տալիս ես ավելի առանցքային օղակներին, իսկ վերջում ամենայուղոտ կտորն էլ գրպանում ես։ Արդյունքում՝ հեչից մի 10000 դոլարանոց տղա ես։ Ու դա՝ Երևանում, այլ ոչ Գլենդելում, որտեղ ամսական 10000 դոլարը, հավատացե՛ք, առավել քան լուրջ գումար է, ու ցանկացածի հետ կարող եմ գրազ գալ, որ Զարեհ Սինանյանն իր կյանքում երբեք այդքան եկամուտ չէր ունենա՝ շարունակելով ապրել ԱՄՆ-ում։
Կից նյութն այստեղ՝ Ամսական 25.000 դոլար կամ սփյուռքի հանձնակատարի «ռոքֆելլերյան» պարգևատրումները