Մարտի 2-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ ով տեղեկացրել է, որ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), ում առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Նյութի աղբյուր՝ http://mes.am/hy/accidents/item/2020/03/02/1959/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



