Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը պնդում է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ «խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել, որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացվել»:

Դժվար է հասկանալ՝ ինչ իրականության մեջ է ապրում ՏՄՊՊՀ աշխատակազմը, երբ փաստացի Հայաստանի գրեթե ողջ տարածքում դժվար է դիմակ գտնելը, իսկ եղածների գները մի քանի անգամ բարձրացել են:

Դժվարընկալելի է նաև կառույցի նախագահի այն հայտարարությունը, որը դիմակների գները բարձրացրել են մանր դեղատներ, որոնք «տնտեսական սուբյեկտեր չեն» և չեն գտնվում իրենց տիրույթում:

Իսկ ամենադժվարը հասկանալն է, թե ի վերջո ինչպե՞ս պետք է պաշտպանվի սպառողը ՏՄՊՊՀ տիրույթից դուրս հանված ոչ տնտեսական սուբյեկտներից:

Ե՞րբ է սկսելու այս կառույցն աշխատել իրապես ի նպաստ չարաշահումների դեմ պայքարի, ոչ թե իր գոյության մասին ի լուր աշխարհի:

#իրավիճակ_չի_փոխվել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել