Արքա Հովհաննես I-ը միակ ֆրանսիացի արքան է եղել, որն իր ողջ կյանքն անց է կացրել առանց գահի վերաբերյալ վեճերի: Խնդիրն այն էր, սակայն, որ նա ապրել է ընդամենը հինգ օր: Դրա համար նա անգամ ստացել է «Հետմահու» կեղծանունը:

Հովհաննես I-ը եղել է Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս X-ի միակ որդին: Երբ 1316 թ. հունիսի 5-ին Լյուդովիկոսը մահացավ, Հովհաննեսը դեռևս գտնվում էր մոր արգանդում:

Ժառանգման գիծը բարդացնելու փոխարեն ֆրանսիացի պալատականները որոշեցին սպասել Հովհաննեսի ծնվելուն և նրան արքա դարձնել: Տղան ծնվեց նոյեմբերի 3-ին և հենց այդ պահից էլ հռչակվեց Ֆրանսիայի սուվերեն ղեկավար:

Հովհաննես I-ը, սակայն, ծնվեց այն ժամանակներում, երբ մանկական մահացուցությունը չափազանց տարածված երևույթ էր: Որպես արքայական ընտանիքի անդամ՝ նա փրկվելու ու ապրել շարունակելու ավելի մեծ հնարավորություններ ուներ, քան մյուսները: Սակայն հաջողությունը նրա կողմ չթեքվեց: Ծնունդից հինգ օր անց երեխան մահացավ:

Նրա մահից հետո Ֆրանսիայում սկսեցին լուրեր տարածվել, որ Հովհաննեսն իր մահով չի մահացել: Իբր թե նորաթուխ արքային սպանել է իր հորեղբայրը կամ կնքամայրը: Իսկ առավել զարգացած երևակայություն ունեցողներեն ու պատմության սիրահարները կարծում էին, որ նրան պարզապես հասարակ մարդկանց են հանձնել, և որ Հովհաննեսն այժմ միջնադարյան Ֆրանսիայի շարքային բնակիչ է: Սակայն այս վարկածներից ոչ մեկը երբևէ չի ապացուցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել