Թուրքական Sputnik-ի գլխավոր խմբագիր Մահիր Բոզտեպեն ազատ է արձակվել Ստամբուլում կալանավորվելուց հետո: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա կինը:

Փետրվարի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 11.30-ի սահմաններում, Անկարայում անհայտ անձինք փորձել են ներխուժել երեք լրագրողների բնակարաններ՝ մեղադրելով նրանց հայրենիքի դավաճանության մեջ: Նրանք ազգայնական կարգախոսներ, վիրավորանքներ և սպառնալիքներ են բղավել և փորձել են կոտրել դռները: Դրանից հետո Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է լրագրողներին:

Պարբերականի տվյալներով, կալանավորման պատճառը գործակալության կայքում հրապարակված «Գողացված նահանգ. Ինչու է Ֆրանսիան Սիրիայի մի մասը հանձնել Թուրքիային 80 տարի առաջ» վերնագրով հոդվածն է:

Ըստ հարցաքննության արձանագրության, Թուրքիայի դատախազությունը հանցակազմ չի գտել լրագրողների գործողություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել