Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թբիլիսիից դեպի Երևան Georgian Airways և Armenia Aircompany ավիաընկերությունների այսօր նախատեսված չվերթների չեղարկումը կապված է այդ ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

«Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի»,– ասվում է հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել