Թբիլիսիի–Երևան 2 չվերթի չեղարկումը կապված է բացառապես Georgian Airways և Armenia Aircompany ընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ. դեսպանատուն


14:54 , 29 փետրվար, 2020

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թբիլիսիից դեպի Երևան Georgian Airways և Armenia Aircompany ավիաընկերությունների այսօր նախատեսված չվերթների չեղարկումը կապված է այդ ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

«Տեղեկացնում ենք, «Georgian Airways» և «Armenia Aircompany» ավիաընկերությունների այսօր՝ ժամը 18։50-ին նախատեսված Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ։

Ավիաընկերությունների պնդմամբ, վաղվանից ավիաչվերթները կշարունակվեն ըստ ժամանակացույցի»,– ասվում է հայտարարությունում։