Երեկ հետաքրքիր բան եղավ։ ԿԳՍՄ գլխավոր ուղեղային կենտրոնը հրաժարվում ա Սամվել Կարապետյանի հուղարկավորության համար հանձնաժողով ստեղծել։ Մարդու, ով մշակույթի հանրահռչակման համար բազմապատիկ շատ բան ա արել, քան մշակույթի նախարարությունն իր ստեղծման օրից։ Ժամեր անց կառավարության որոշմամբ Արայիկ Հարությունյանը չափալախ ա ստանում կառավարության ստեղծած հանձնաժողովի տեսքով։ Չգիտեմ՝ կստեղծվե՞ր հանձնաժողով, թե՞ ոչ, եթե չլիներ ֆեյսբուքյան պահանջը։ Հուսամ՝ կստեղծվեր։ Հուսամ՝ Արայիկ Հարությունյանի ներգանգային համակարգին ինչ-որ մեսիջներ հասան էս դեպքից հետո։
Վստահ եմ՝ էս գրածս կհասնի իրան լուրջ դեմքով նախարարի տեղ դրած Արայիկ Հարությունյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել