Մեծ նկարիչների կտավների արժեքներն ապշեցնում են։ Տարբեր աճուրդներում դրանք վաճառվում են միլիոնավոր դոլարներով։ Ահա թե որոնք են արվեստի պատմության ամենաթանկարժեք կտավները:
1. Ցանկը գլխավորում է Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր մունտի» կտավը։ 2017 թ. նոյեմբերի 15-ին Նյու Յորքում կայացած Christie’s աճուրդում գլուխգործոցը վաճառվեց 450,312,500 դոլարով։
Աճուրդը սկսվեց 100 միլիոն դոլարից, սակայն ընդամենը 20 րոպե անց գնորդն առաջարկեց 450 միլիոն դոլար։
Կտավը բազմաթիվ վեճերի տեղիք է տվել. դա վավերության մասին կասկածները դեռևս չեն հանդարտվում։ Վեճի հիմնական առարկան Քրիստոսի ձախ ձեռքին գտնվող թափանցիկ գունդն է։
Թափանցիկ գնդի միջից երևում է Հիսուսի հագուստն ու նրա ձեռքի ափը, ինչը հակասում է օպտիկայի բոլոր կանոններին։ Սակայն մենք գիտենք, որ Լեոնարդոն սիրում էր կիրառել օպտիկական էֆֆեկտներ։
2. Երկրորդ հորիզոնականում Պոլ Գոգենի «Ե՞րբ դու կամուսնանաս» կտավն , որը 2015 թ. փետրվարին վաճառվել է ավելի քան 300 միլիոն դոլարով։ Կտավի մեջ պատկերված են Հայիթիի երկու բնակչուհիներ, որոնցից մեկը ծաղիկ ունի գլխին, ինչը տեղի ավանդույթների համաձայն նշանակում է, որ նա պատրաստվում է ամուսնանալ։ Երկրորդ կերպարը կարծես զգուշացնում է առաջինին չամուսնանալու մասին։
Պոլ Գոգենը 40 տարեկանում թողել է ամենը, ինչով զբաղվում էր, և մեկնել է Հայիթի, որտեղ ամուսնացել է 13-ամյա աղջկա հետ։ Հենց այդ արևադարձային երկրում էր Պոլը գտել է իրեն և նկարիչ դարձել։
3. Երրորդ հորիզոնականում Վիլեմ դե Կունինգի «Փոխանակում» կտավն է, որը աճուրդի ժամանակ վաճառվել է 300 միլիոն դոլարով։
Աբստրակցիոնիստի այս կտավում շատերը տեսնում են միայն ներկեր։ Վիլեմ դե Կունինգը համարվում է բոլոր ժամանակների ամենահանճարեղ աբստրակցիոնիստների ցանկի մեջ։