36-ամյա Ռոդրիգո Ալվեսը (Կենդանի Քեն) պարծենում էր իր գեղեցկության հերթական տրանսֆորմացիայի արդյունքով: Էպատաժային բրազիլացի հեռուստահաղորդավարը փոխել է իր կերպարը:

Image result for girl

Շոումենը պարծենում է, որ կին է դարձել: Նա Լոնդոնից եկել էր Բելգիա, որտեղ նրա դեմքի պլաստիկ վիրահատություն է կատարել և հեռացրել է ադամախնձորը: Հիմա Ռոդրիգոյի բարեմասնություններն ավելի քնքուշ են դարձել: Նախ՝ տրանսգենդերն այցելել է գեղեցկության սրահ, որտեղ նրա մազերին նոր ոճ են հաղորդել, մատնահարդարում և պեդիկյուր արել:

Ալվեսը հրաժարվել է երկար մազերից, որոնք նախկինում զարդարում էին նրան: Ոճաբանը թեթևացրել է նրա մազերը և արել նորաձև բոբ սանրվածք:

Նա հագել է կտրվածքներով սև գույնի վերնաշապիկ: Տեսքը լրացրել են կարմիր տաբատը և բարձրակրունկները:

Առօրյայում Քենը նախընտրում է վառ դիմահարդարում՝ շեշտը դնելով կարմիր շրթունքների վրա: Նրան դուր է գալիս նորացված տեսքը: Տղամարդը գնահատել է իր նոր տեսքը «Ես իսկապես սեքսուալ եմ» արտահայտությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել