Hraparak.am-ը գրում է.

Նկարիչ Դավիթ Դանիելյանը, ով զբաղեցնում է ՀՀ մշակույթի նախարարի օգնականի պաշտոնը, հավակնում է դառնել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար: Դավիթ Դանիելյանը Սյունիքի փոխմարզպետի` ՔՊ-ական նարեկ Բաբայանի մորաքրոջ որդին է: Ըստ մեր աղբյուրի՝ նախարար Արայիկ Հարությունյանը ջանքեր չի խնայում աբստրակտ ոճի նկարչին դարձնել իր տեղակալը: Թեև նախարարի օգնականի պաշտոնը զբաղեցնող անձը անցնող ժամանակահատվածում աչքի չի ընկել հավակնոտ գործունեությամբ, ծրագրերով, այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանը հակված է հենց նրան դարձնել փոխնախարար: Նախարարության մեր աղբյուրները պնդում են, որ Դանիելյանը Արայիկ Հարությունյանի հետ բավականին ջերմ ու մտերմիկ հարաբերություններ ունի։

Դավիթ Դանիելյանը տեղեկության վերաբերյալ «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց․ «Նման հարց չենք քննարկել, ես նախարարությունում բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ:Կենտրոնացած եմ նախարարության խնդիրների վրա և ինձ վստահված պաշտոնում հնարավորինս շատ օգտակար լինել նախարարությանը»։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ կնշանակվի փոխնախարարի պաշտոնում, Դանիելյանն ասաց․ «Նման հարց չի քննարկվել: Կարծում եմ՝ այսքանը բավարար է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել