Կարծում եմ՝ շատերդ եք տեսել Ջիմ Քերրիի մասնակցությամբ «Лжец, лжец» ֆիլմը, երբ փաստաբանը 24 ժամ չի կարողանում որևէ սուտ միտք արտասանել կամ գրել: Հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կստացվեր, եթե «ԱՅՈ»-ի բուկլետ-անձնագրի «Ինչու այո» բաժինը գրելիս Նիկոլ Փաշինյանը լիներ նույնպիսի ազդեցության տակ, ինչ հիշատակված ֆիլմի գլխավոր հերոսը:

«Ինչու այո

2015 թվականի սահմանադրական փոփոխություններով որդեգրվեց Սահմանադրական դատարանի մի մոդել, որը միջազգային փորձագետների կողմից լայնորեն գնահատվել է որպես հավասարակշռված, և որը նախկինում գործած Սահմանադրական դատարանի համեմատ պետք է ունենար մի շարք տարբերություններ: Բայց հիմա ես այդ տարբերություններին չեմ անդրադառնա, այլ կնշեմ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների և Սահմանադրության 2020 թվականի փոփոխությունների նախագծի տարբերությունները նպատակների առումով:

Տարբերություն 1․ Ինչպես նշեցի վերևում, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով որդեգրվեց Սահմանադրական դատարանի մի մոդել, որը միջազգային փորձագետների կողմից լայնորեն գնահատվել է որպես հավասարակշռված: Այսօր էլ այդպես է, ուղղակի ես ուզում եմ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոխել, որովհետև ինձ իշխանության բերողները (իրական բերողների մասին է խոսքը, ոչ թե ձեր՝ բերողների գործիքի) իմ առջև պայման են դրել Արցախի հարցում վարվել այնպես, ինչպես իրենք կորոշեն: Այդ դեպքում ինչ-որ փուլում կարող է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ լինել միջազգային որևէ պայմանագիր, որը Հրայրենք չեն ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, ուստի ես ստիպված եմ այս տարբերակով հեռացնել նրանց մեծամասնությանը, որ Սահմանադրական դատարանում ստանամ իմ ուզած կազմը ու խնդիրների առաջ չկանգնեմ: Իհարկե, ես կարող էի դա պառլամենտով անել՝ առաջին ընթերցմամբ ընդունել տայի նախագիծը, իսկ հետո առանց Սահմանադրական դատարան ուղարկելու ընդունել տայի երկրորդ ընթերցմամբ: Միևնույն է, Սահմանադրությունն ու Կանոնակարգն արդեն խախտել էի, կխախտեի մեկ անգամ ևս: Բայդ այդպես չարեցի, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ է, և ես գերադասեցի այն բարդել պողովրդի վրա... Վայ, ներողություն, չէի կողմնորոշվում՝ պողոս ասեմ, թե ժողովուրդ, ասացի պողովուրդ: Մի խոսքով՝ առաջին տարբերությունը դա է: Արցախի հարցում տեսնեմ, թե ինչ են դեմ տալիս, Սահմանադրական դատարանով հանգիստ անցկացնենք: Ասում են՝ ինչ-որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք կա՝ 800.000 բնակչությամբ։ Երևի սկզբում համաձայնեմ՝ իրենք գան, Արցախում բնակվեն, մնացածը հետո կերևա:

Տարբերություն 2․ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մասով մի քիչ ժամանակ եմ խնդրել, տվել են: Բայց այդ ժամանակն էլ է կամաց-կամաց մոտենում ավարտին: Սահմանադրական դատարանի հարցը լուծելուց հետո ցանկանում եմ այդ կոնվենցիայի վավերացման հարցն էլ լուծել: Էս Հրայրենք ազգայնական են: Նրանք ոչ միայն այդ փաստաթուղթը չեն ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, այլև լավ էլ կհիմնավորեն, թե Սահմանադրության կոնկրետ որ հոդվածներին է հակասում այդ պայմանագրի վավերացումը: Այդ պայմանագիրը որ վավերացնեմ, և՛ միջազգային հանրության կողմից ինձ դա պարտադրողները գոհ կմնան, և՛ համասեռամոլների այստեղի այն ոչ փոքր զանգվածը, որ օգնեց ինձ գալ իշխանության, որ հաղթանակիս պատվին Երևանի փողոցներում պարում էր: Մի խոսքով՝ սա էլ պետք է շուտ անել, էդ գոմիկներն արդեն կոկորդիս են:

Տարբերություն 3․ Ես ի վերջո երկրի ղեկավար եմ (համենայն դեպս, ինձ այդպես են ասել), իրավունք չունե՞մ ինձ լավ զգալու: Իհարկե, ունեմ, ու դրա համար ինձ մի շարք բաներ են պետք: Ռոբերտ Քոչարյանը, ուզում եմ, նստի: Չեմ ուզում, որ ռիսկ լինի իրեն վերագրվող հոդվածներից մեկի հակասահմանադրական ճանաչվելու: Կարող է՝ մի գեղեցիկ օր էլ ցանկանամ Սահմանադրությունում լայնածավալ փոփոխություններ անել: Հո Հրայրենց չե՞մ հարցնելու: Նրանց որ թողնես, ամբողջ օրը նստած մտածում են, թե ոնց անեն՝ Սահմանադրությունը չխախտվի: Զզվում են այդպիսի մարդկանցից:

Ի՞նչ է առաջարկվում

Առաջարկվում է ապրիլի 5-ին գնալ ընտրական տեղամասեր և «Այո՛» ասել ընթացակարգային ու բովանդակային առումներով հակասահմանադրական, բայց ինձ դզող Սահմանադրության փոփոխությունների նախագծին:

Ինչո՞ւ է սա կարևոր

Ուզում եմ միջազգային հանրության պարտադրանքներից պրծնել ու վայելել կյանքը: Ուզում եմ՝ ինչ ուզեմ, լինի: Բա դրանից կարևոր բա՞ն:

Ապրիլի 5-ին գնացե՛ք ընտրական տեղամաս և
«Այո՛» ասեք Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը,
«Այո՛» ասեք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը,
«Այո՛» ասեք իմ ներհայաստանյան կայֆերին:

Այլապես ստիպված կլինեմ ուրիշ երկրում կայֆեր անել:

ԱՅՈ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել