Ռեժիսոր Սթենլի Կուբրիկին, որը մահացել է 1999 թ.-ին, ցանցի օգտատերերը մեղադրել են դերասանուհի Շելլի Դյուվալին ծաղրի ենթարկելու մեջ՝ «Փայլատակում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, հայտնում է Medialeaks-ը:
«_necr0mancyy_» նիկով բրիտանուհին Twitter-ում մի շարք գրառումներ է տեղադրել, որոնցում խոսվում է կինոռեժիսորի աշխատանքի անսովոր մեթոդների մասին: Նշվում է, որ նա ցանկանում էր կատարյալ տեսարաններ ստանալ և այդ նպատակով դերասանուհուն ստիպել է 127 անգամ խաղալ տեսարաններից մեկը: Խոսքը դրվագի մասին է, որտեղ հերոսուհի Վենդի Թորենսը փորձում է ամուսնուց պաշտպանվել բեյսբոլի պատիճով:
«Նրա արցունքներն ու դողացող ձեռքերն իրական հույզեր են: Սա երկխոսության տեսարանի համար արված դուբլերի ամենամեծ թվի Գինեսի ռեկորդ է»,- ասվում է հրապարակման մեջ: Ծանր աշխատանքի պատճառով Դյուվալը լալիս էր օրական 12 ժամ և տառապում էր ջրազրկումից:
Գրառումներում նաև նշվում է, որ դերասանուհին չի իմացել տեսարանի մասին, որում իր գործընկեր Ջեք Նիքոլսոնը կացինը ձեռքին փորձում է ներխոևժել սենյակ, ուստի էկրանին դերասանուհու վախն իրական էր: Միևնույն ժամանակ, Medialeaks-ը պարզաբանում է, որ չնայած մի քանի լրատվամիջոցներում հրապարակումներին, այդ տեղեկատվությունը կարող է կեղծ լինել:
Մեկնաբանություններում օգտատերերը քննադատել են Կուբրիկին՝ նրա վարքագիծն անվանելով վիրավորական: Բացի այդ, նրանք կարծում են, որ հենց դա է եղել հոգեկան հիվանդության պատճառը, որի մասին Դյուվալը հայտարարել է չորս տարի առաջ:
Սթենլի Կուբրիկը կինոյի պատմության ամենահայտնի ռեժիսորներից է: Նրա «Փայլատակում» նկարը բազմիցս ներառվել է լավագույն սարսափ ֆիլմերի ցանկում: