Ալո՜, տանը մարդ կա՞։
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հայտարարում է, որ իրենք դեմ չեն ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդմակցությանը, դա անում է Հայաստանում, դա անում է հրապարակային ու արդեն 10 ժամ է անցել, իսկ մերոնցից ձեն-ծպտուն չկա։
Տղե՛րք, դուք հասկանո՞ւմ եք, թե էս ինչ մեսսիջներ են նետվում ասպարեզ։ Առհասարակ՝ դուք հասկանո՞ւմ եք ի՞նչ է ասել պետություն, պետական կառավարում, դիվանագիտություն, թե՞ ձերը մենակ անդադար պարգևավճարներ լափելն ու էշ-էշ դուրս տալն է։
Բա մի հատ ընդդիմադիր Նիկոլ չլինե՞ր։ Էն Նիկոլից, որը հայտարարում էր, որ Ապրիլյան պատերազմը նրա համար է, որ Ադրբեջանը մտնի ՀԱՊԿ։ Հիմա մտավարժանքներ էլ պետք չեն, դրա մասին խոսում են բացահայտ ու դա անում են Երևանում, իսկ մերոնք երիցս որդեգրում են ջայլամի քաղաքականությունը՝ եթե ձեն չհանենք կանցնի կգնա։
Արա՛, բայց ոնց կարելի է այս աստիճան երեսպաշտ ու փալաս լինել։ Ես հասկանում եմ, որ Նիկոլի՝ պարզաբանում պահանջող հայացքը կարող է փչացած լինել, հասկանում եմ, որ նա կարող է չուզել, որ Բածկան մի երկու տող էլ ասի, թե ինչ է ասում Նիկոլին փակ դռների հետևում, հասկանում եմ, որ ԱԳՆ-ը շատ զբաղված է Արցախում ադրբեջանցիների տեղավորելու հարցը գլուխ բերելով, բայց տղե՛րք, կլինի մեկ-մեկ՝ այ նման կարևոր դրվագներին մի պահ դադարեք չուլ ձևանալը և անեք այն, ինչ պետք է անել։
ՀՀ-ն պետք է արձագանքի Բելառուսի դեսպանի նման հայտարարությանը՝ կլինի դա նոտայի տեսքով, թե այլ դիվանագիտական գործիքակազմով, բայց սա անարձագանք թողնելը հանցավոր արարք է։
Կից նյութն այստեղ