168.am-ը գրում է.

ՉԺՀ-ում օրական արտադրվող բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների թվաքանակը հասել է 76 միլիոնի, ինչը 4,5 տոկոսով գերազանցել է երկրում միագումար արտադրական հզորության պաշտոնական ցուցանիշը: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Զարգացման գործերի եւ բարեփոխումների պետական կոմիտեին։

Հեռուստատեսության տվյալներով՝ նշված թվաքանակի մոտավորապես 39 տոկոսը վիրաբուժական եւ բժշկական այլ դիմակներն են: Վերջին երեք շաբաթվա ընթացքում նման արտադրանքի թողարկումն ավելացել է 7,8 անգամ: Ինչպես մեկնաբանել են իշխանությունները, ընդհանուր առմամբ ՉԺՀ-ի ընկերությունները կարողացել են վերացնել նման ապրանքների անբավարարությունը ներքին շուկայում: Բացի քաղաքացիների առանձին խմբերի տրամադրվող անվճար դիմակներից, ապահովվել է ամբողջ բնակչության համար ընդունելի գներով այդ արտադրանքի անխափան մատակարարումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել