Iphone XR-ն աշխարհի ամենատարածված սմարթֆոնն է դարձել 2019 թվականի արդյունքներով: Այդ մասին հայտնել է MacRumors-ը՝ վկայակոչելով Omdia հետազոտական ընկերության տվյալները։

Հաշվարկների համաձայն, Apple-ն անցյալ տարի վաճառել է այդ տարբերակի 46,3 միլիոն սմարթֆոն: Երկրորդ տեղն զբաղեցնում է Iphone 11ը՝ 37,3 միլիոն վաճառված սարքերով: Վարկանիշի հաջորդ երեք հորիզոնականներն զբաղեցրել են Samsung-ի Galaxy շարքի սմարթֆոնները՝ A10-ը (30,3 միլիոն), А50-ը (24,2 միլիոն), եւ А20-ը (19,2 միլիոն):

Տասնյակում նաեւ տեղ են գտել Iphone 11 Pro Max-ը, Iphone 11 Pro-ն եւ Iphone 8-ը, ինչպես նաեւ Redmi Note 7-ը եւ Samsung Galaxy J2 Core-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել