Aysor.am-ը գրում է.

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական խումբը դեռ ծանոթ չէ դատարանի՝ դատախազին ինքնբացարկ հայտնելու վերաբերյալ մերժման որոշմանը։

«Կծանոթանանք, նոր կարծիք կհայտնենք դատական ակտի վերաբերյալ», - դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա շարունակեց պնդել՝ դատախազն այս գործով անաչառ չէ։

«Նախաքննությանն անաչառ չի մոտեցել, դատաքննությունն էլ հրապարակային է, փուլ առ փուլ ցույց կտանք», - ասաց Մակինյանը։

Երրորդ նախագահի պաշտպանն ասաց, թե իրենց հետագա քայլերի մասին դեռ չեն խոսի։

«Մենք դատախազի անձի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք դատախազի գործողությունների հետ», -  նշեց նա՝ գործից գաղտնիք բացելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել