168.am-ը գրում է.

Թուրքիայի սանիտարա-համաճարակաբանական ծառայությունները դաշտային հոսպիտալներ են ծավալել Իրանի հետ սահմանին՝ համաճարակաբանական տեսակետից վտանգավոր երկրներից ժամանող քաղաքացիների կարանտինի համար: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

«Թուրքիայի առողջապահության նախարարությունը բոլոր միջոցները ձեռնարկել է նոր տիպի կորոնավիրուսի (СOVID-19) հակազդման եւ կանխարգելման համար, բայց, դրա հետ մեկտեղ, անկարելի է լիովին բացառել հիվանդության տարածման հավանականությունը Թուրքիայում: Թուրքիայի բոլոր նահանգներում որոշել են հիվանդանոցների ցանկը կորոնավիրուսով հիվանդների համար, իսկ սահմանամերձ գոտիներում բացվել են դաշտային հոսպիտալներ»,- հայտարարել է Քոջան Anadolu գործակալությանը:

«Բոլոր նրանք, ովքեր տարանցմամբ Թուրքիա են ժամանում Չինաստանից, ենթարկվում են 14-օրյա կարանտինի: Այդ նույն ընթացակարգը կիրառվելու է Թուրքիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Իրանից: Ղոմ եւ Մեշհեդ քաղաքներ այցելածները 14 օր կգտնվեն սահմանի մերձակայքում բացված դաշտային հոսպիտալներում»,-հավելել է Քոջան:
Նա նշել է, որ փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ Թուրքիայում մահացու վիրուսով վարակվածներ չեն գրանցվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել