Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր շրջանառության մեջ կդրվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում (փոփոխություն) կատարելու մասին» իմ նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն այն է, որ սահմանադրական կարգը տապալած (այդպիսի փորձ կատարած) անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը։
Սպասենք հայրենի կառավարության արձագանքին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=194585238429572&set=a.104031734151590&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել